Հանրահայտ ֆուտբոլիստ, ներկայումս Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ՖԲ էջում տեղեկացրել է այսօր Ադրբեջանի սանձազերծած ռազմական հարձակման մասին՝ լուսանկարներ տարածելով եւ գրելով.
«120 000 հազար քաղաքացիական անձինք, որոնցից 30 000-ը երեխաներ են, ռազմական հարձակումների են ենթարկվում Լեռնային Ղարաբաղում։
Ադրբեջանը վերսկսել է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը՝ հրետակոծելով քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ 9 ամսվա շրջափակումից, սովից և մարդասիրական մուտքերի հնարավորությունները մերժելուց հետո:
Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհին եւ մեդիա-գործընկերներին՝ արձագանքել եւ օգնել տարածել ձայնը՝ խաղաղությունը վերականգնելու համար:
Կարդացեք նաև
Երեխաները թիրախ չեն, սակայն արդեն մեկ երեխա սպանվել է եւ 11-ը՝ վիրավոր են…