Սեպտմեբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման են անցել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) շփման գծի ողջ երկայնքով: Այսպիսով Ադրբեջանը կոպտորեն խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:
Հարձակումը ադրբեջանական կողմը որակում է իբրև «հակահաբեկչական գործողություն»՝ միայն «զինված խմբավորումների» և ռազմական օբյեկտների դեմ:
Սակայն, ի հակառակ այս պնդումների, սոցցանցերում հրապարակված բազմաթիվ տեսանյութեր փաստում են, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը կիրառում է նաև թուրքական արտադրության «Bayraktar TB2» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: