Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակը, որը տրվել էր Նիկոլ Փաշինյանին, արդեն լրացել է». Անդրանիկ Թեւանյան

Սեպտեմբեր 19,2023 22:30

«Ժամանակը, որը տրվել էր Նիկոլ Փաշինյանին, արդեն լրացել է: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքն է եւ միայն նրա հեռացմամբ է հնարավոր Հայաստանի ու Արցախի լիակատար անվտանգություն։ Մենք այս պայքարը պետք է հասցնենք հաղթական ավարտին»,- կառավարության շենքի մոտ հայտարարեց ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը՝ հավաքվածներին հորդորելով՝ շարունակել մնալ Հանրապետության հրապարակում:

Նա նաեւ հավելեց, որ Հայաստանում իշխանափոխության գործընթացը պետք է մեկնարկի այն ճանապարհային քարտեզով, որը ներկայացրել է դաշինքը. «Կոչ եմ անում բոլոր մեր քաղաքացիներին մայրաքաղաքից ու մարզերից․ բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում։ Իշխանության աղբյուրը ժողովուրդն է եւ նա իր ճնշմամբ պետք է իրականացնի իշխանափոխություն»: Նա նաեւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին առաջարկեց նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց։

«Խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր ուժերը պետք է իրենց ջանքը ներդնեն, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք կառավարությունից եւ ձեւավորենք նոր՝ ազգային կառավարություն։ Մեր գլխավոր խնդիրը իշխանափոխությունն է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի եւ դա Հայաստանի ժողովրդի որոշումն է»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը՝ հավելելով, որ ստից ու կեղծիքից պետք է ազատվենք, որպեսզի կանգնեցնենք Հայաստանի ու Արցախի գահավիժումը։

Ի դեպ, խաղաղ ցուցարարների դեպ ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից տուժել է նաեւ Անդրանիկ Թեւանյանը. նրա դեմքից արյուն էր հոսում:

 

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութը՝ Արեգնազ Մանուկյանի էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930