«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել այդ գործողությունները։ Այդ գործողությունները վատթարացնում են առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խափանում են խաղաղության հեռանկարները։
Ինչպես ավելի վաղ մենք Ադրբեջանին պարզ հասկանացրել էինք, վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է հակասում է ջանքերին՝ այս տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղություն հասնելու համար։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել հարգալից երկխոսությունը Բաքվի և ԼՂ բնակչության ներկայացուցիչների միջև»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպը։