Մեծ թվով քաղաքացիներ հավաքվել էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց՝ կոչ անելով ՌԴ իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպան գործունեությունը։
Նրանք փակել էին դեսպանատան ելքերն ու մուտքերը՝ պահանջելով Ռուսաստանի դիվանագետներից պատասխանել, թե ո՞րն է ռուս խաղաղապահների առաքելությունը Արցախում, ինչով են զբաղված ռուս խաղաղապահները, երբ նրանց աչքի առաջ մանկահասակ երեխաներ են սպանվում: Բողոքի ցույցի մասնակիցները դեսպանատան ելքերը արգելափակելով պահանջում էի, որպեսզի մինչև Արցախում պատերազմը չդադարեցվի, աշխատակիցները չկարողանան տուն գնալ: Նրանք կոչ արեցին նաև գիշերել դեսպանատան դիմաց:
Ցույցի մասնակիցները վստահեցնում էին, որ չեն հեռանա դեսպանատան մոտից մինչև պատասխան, բացատրություն չստանան, թե ինչո՞ւ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը չեն կատարում, որի հետևանքով Արցախում երեխաներ են զոհվում: Նրանց խոսքով, ռուս խաղաղապահները պետք է անմիջապես միջամտեն, որպեսզի դադարեցվի ադրբեջանական զինուժի ռմբակոծությունը, ապահովելով մարդկանց բնականոն կենսագործունեությունը: Ցույցի մասնակիցները սպասում էին, որ դեսպանատնից որևէ մեկը դուրս կգա ու կպատասխանի իրենց հարցերին:
Դեսպանատան մոտ հավաքվածների թվում էին նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ