Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը անգլերեն տեսաուղերձ է հղել միջազգային հանրությանը՝ Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցի մոտից:
Նա բարձրաձայնել է քաղաքացիական բնակչության եւ զինվորականների շրջանում վիրավորների ու զոհերի մասին; Նշել է, որ վիրավորների թվում 11-ը երեխաներ են, 2 զոհերից մեկը եւս երեխա է:
«Ադրբեջանը կրկին լայնածավալ հարձակում է սկսել, կրկին մեր ժողովուրդը ցեղասպանության, շրջափակման եւ սովահարության վտանգի մեջ է»,-նշել է Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը արյունալի ցեղասպանություն է իրականացնում: Նա կոչ է արել միջազգային հանրությանը, միջազգային կառույցներին վերջ դնել հայերի նորօրյա ցեղասպանությանը. «Մի խոսիր աշխարհ, սկսիր գործել , մի եղիր կույր»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ