Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալները հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

Սեպտեմբեր 19,2023 21:01

Սեպտեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանի և Պարույր Հովհանիսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի զինատեսակներով թիրախավորում է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, այլ քաղաքներ և գյուղեր:

Վահան Կոստանյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմից կեղծ թեզերի զանգվածային շրջանառումը նպատակ է հետապնդում արդարացնել իր կողմից ուժի կիրառումը և ավարտին հասցնել ԼՂ բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը: Նախարարի տեղակալը կոչ է արել բոլոր մայրաքաղաքներին հստակ գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների կանխման ուղղությամբ, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդում:

Նախարարի տեղակալը ներկաներին ներկայացրել է նաև նախօրեին ՀՀ ԱԳ նախարարության կողմից պաշտոնական արձագանքը Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ խոսույթի վերաբերյալ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շեշտել է, որ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայության պարագայում Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի սանձազերծմամբ և կարող է ուժ կիրառել նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական միջպետական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի ակտիվ կուտակումները:

ԱԳ նախարարի տեղակալները պատասխանել են ներկաների հարցերին և տվել անհրաժեշտ պարզաբանումներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930