Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։
«Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար»,- հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։