Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լենդերթ Վերբեկը հանդես է եկել հայտարարությամբ` մտահոգություն հայտելով Արցախի զարգացումների վերաբերյալ:
«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներով, որոնք կարող են լուրջ հումանիտար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար։
Դրանք, ի թիվս այլ բաների, կարող են հանգեցնել դեպի հայկական տեղական համայնքներ, հատկապես՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ համայնքներ փախստականների հոսքի: Լաչինի միջանցքի շրջափակման լույսի ներքո Հայաստանի տեղական իշխանությունները վերջերս բարձրացրել են այդ մտահոգությունները Ֆրանսիայի տեղական և տարածաշրջանային ներկայացուցիչների պատվիրակության հետ [հանդիպմանը]: Այս առաքելության եզրակացությունները կներկայացվեն Կոնգրեսի բյուրոյին 2023թ. սեպտեմբերի 22-ին։
Կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ նախքան իրավիճակի հետագա վատթարացումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ