Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չպետք է բացառենք, որ սա կարող է նաեւ Հայաստանի համար նախապատրաստված թակարդ է, բոլորով չգնանք ընկնենք». Գուրգեն Արսենյան

Սեպտեմբեր 19,2023 20:11

«Պատերազմական գործողությունները ֆեյսբուքյան գրառումներով կամ հայրենասիրական ելույթներով չեն դադարելու: Ռազմական գործողությունները նաեւ ուղեկցվում են հիբրիդային պատերազմին յուրահատուկ բաղադրիչներով: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածում, որ նախօրոք զգուշացրել էր ՌԴ խաղաղապահներին, որ իրականացվելու են գործողություններ, ՌԴ պատկան մարմիններն ասում են, որ դրա մասին իմացել ենք գործողություններից րոպեներ առաջ: Չմոռանանք, որ դրանով կարող է Ադրբեջանը նպատակ է հետապնդում սրել հայ-ռուսական հարաբերությունները եւ ավելի կասկածամիտ դարձնել երկու կողմերին»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Ըստ Արսենյանի, այն հայտարարությունը, որը հնչեց ՌԴ ԱԳՆ խոսնակը, որ ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ են անում մարտական գործողությունները դադարեցնել, հնարավոր է, որ ՌԴ իշխանություններին տրված ապատեղեկատվության արդյունք են, ապատեղեկացրել են, թե Հայաստանը մասնակցում է այդ գործողություններին:

Արսենյանը հայտարարեց. «Կոչ եմ անում բոլորիդ առաջնորդվել ՀՀ իշխանությունների հնչեցրած տեղեկատվությամբ: Հնչեց ՀՀ վարչապետի ուղերձը ՀՀ քաղաքացիներին, որտեղ մեզ ասաց, որ ՀՀ-ն արկածախնդրական քայլերի չի գնա: Մենք չպետք է բացառենք, որ սա կարող է նաեւ ՀՀ-ի համար նախապատրաստված թակարդ է: Բոլորով չգնանք ընկնենք մի բանի մեջ, որից հետո հայի հետին խելքով ասենք՝ ո՞նց մենք հայտնվեցինք այս վիճակում»: Արսենյանը նշեց, որ մարդկանց վրդովմունքն ու էմոցիաները հասկանալի են, սակայն մարտական գործողությունների ընթացքում էմոցիաներով առաջնորդվելու պարագայում մենք միայն կորուստներ կունենանք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930