Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
«Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ անցկացնել: Այն խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ-ի և եվրոպացի իր գործընկերների հետ, որպեսզի պատասխան տրվի՝ տարածաշրջանի անվտանգության ռիսկերին համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հետևել միջազգային իրավունքին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ