Կրմելի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրենք աշխատում են ԼՂ-ում իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ և նշել, որ իրենց համար կարևորագույն առաջնահերթություն է խաղաղապահների անվտանգությունը:
«Մեր զինվորականները անմիջական կապի մեջ են կողմերի հետ: Բոլոր շփումները հիմնականում ընթանում են զինվորականների խողովակով: Առայժմ մենք չենք տիրապետում որևէ տեղեկության այն մասին, որ մեր խաղաղապահների կյանքին սպառնացող ինչ-որ բան է տեղի ունեցել: Իհարկե, մեզ համար դա [անվտանգությունը- խմբ.] կարևորագույն առաջնահերթություն է»,- ասել է Պեսկովը:
Նա նաև ասել է, որ Ղարաբաղում խաղաղապահները կատարում են իրենց գործառույթները, բայց իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ բարդ:
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան աշխատում է Ղարաբաղում իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հունի վերադարձնելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
«Առաջին հերթին, իհարկե, մեր զինվորականներն այժմ աշխատում են՝ կարգավորման գործընթացը քաղաքական-դիվանագիտական հունի վերադարձնելու համար»,- ասել է նա:
Պեսկովը նշել է, որ առկա պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում կարգավորման հասնելու համար: «Կարգավորման համար առկա Է բավականաչափ ամուր իրականացման ենթակա հիմք՝ դա երեք փաստաթղթերն են: Այդ փաստաթղթերի հիման վրա հնարավոր է և պետք է պայմանավորվածություններ ձեռք բերել [իրավիճակը] քաղաքական-դիվանագիտական հունի բերելու համար»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ