Կառավարության շենքի մոտ այս պահին լարված իրավիճակ է։ Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշոց տեղի ունեցավ։ Ցուցարարները պահանջում են, որպեսզի կառավարության շենքը հսկող ոստիկանները բացեն ճանապարհը եւ իրենց հնարավորություն տան անարգել մտնել կառավարության շենք։
Ոստիկանները մի քանի շարքով պատ կազմած հսկում են կառավարության շենքը։ Լեզվակռվից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշուկ սկսվեց, ցուցարարները ջրի շշեր եւ քարեր նետեցին կառավարության շենքի կողմ։
Այլ մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ