Ռուսաստանի Անվտանգության խորհրդի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդևը վերլուծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին տարիների գործողությունները՝ առանց նրա անունը նշելու:
«Մի անգամ բարեկամ երկրից մի գործընկեր ինձ ասաց. «Դե ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի՝ ինչ պետք էր. «Կդատենք ոչ թե կենսագրությամբ, այլ արարքներով»:
Հետո նա պարտվեց պատերազմը, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում: Հետո նա որոշեց իր անտաղանդ պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա: Հետո նա հրաժարվեց իր երկրի տարածքների մի մասից: Հետո որոշեց խաղեր տալ ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը ցուցադրաբար թխվածքբլիթները ձեռքին վազեց մեր թշնամու մոտ:
Գուշակեք՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր էջում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
https://t.me/medvedev_telegram/386