Կառավարության շենքի մոտ ցույց անող քաղաքացիները այս պահին փակել են դեպի Հանրապետության հրապարակ բոլոր մուտքերը։
Ցուցարարներից Արեգա Հովսեփյանը նստացույց է հայտարարել Հանրապետության հրապարակում։
Հասարակական գործիչ Արմեն Խաչիկյանը կոչ արեց քաղաքացիներին միանալ Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն Արցախի ցույցին։
Կարդացեք նաև
Մանրամասներն՝ տեսանյութում։
Ցուցարարները անդրադարձան նաեւ Նիկոլ Փաշինյանի քիչ առաջ արած այն հայտարարությանը, որ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում միջամտել Արցախի վրա հարձակմանը։ Նրանք դավաճանական որակեցին Հայաստանի վարչապետի կողմից նման հայտարարությունը եւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ