Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հումանիտար միջանցքը, որի մասին հայտարարել է Ադրբեջանը, բլեֆ է». Արցախցի Նարե Սիմոնյան

Սեպտեմբեր 19,2023 17:19

«Հումանիտար միջանցքը, որի մասին հայտարարել է Ադրբեջանը, բլեֆ է։ Այդպիսով ուզում են հայաթափել Արցախը։ Իմ քույրը ռմբակոծվող Ստեփանակերտից դուրս չի գալու»,- կառավարության շենքի մոտ հայտարարեց արցախցի Նարե Սիմոնյանը։ Նա կոչ արեց չտրվել նման «փաղաքշիչ» հայտարարություններին եւ հավաքվել կառավարության շենքի մոտ, հիշեցնելով, որ տարբեր դեսպանատներում հանդիպումների ժամանակ ուղիղ կամ անուղղակի իրենց ասել են, որ հարցերը պետք է լուծել Հայաստանի կառավարության հետ, քանի որ Հայաստանի կառավարությունն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։



Կրքերը այստեղ ժամանակ առ ժամանակ բորբոքվում են, կառավարության շենքը հսկող ոստիկանների հետ պարբերաբար լարված խոսակցություններ են լինում։ Ցույցը գլխավորողները հորդորում են սադրանքների չտրվել։


Նաեւ մարդկանց հորդորում են միանալ իրենց, քանի որ անկախ նրանից, որ Արցախը ռմբակոծվում է, սահմանն անցնում է Երեւանով։ Այստեղ սպասում են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակից 14 քաղաքական ուժերին։

Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան։


Այլ մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930