Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես հրաժարվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը ճանաչող հայտարարությունից. ՀՅԴ

Սեպտեմբեր 19,2023 17:03
hyd

Սիրելի՛ հայրենակիցներ

Ադրբեջանն այսօր լայնածավալ հարձակում սկսելով Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով՝ ցանկանում է ավարտին հասցնել Արցախի հայաթափման ցեղասպանական ծրագիրը։

ՀՀ իշխանությունները, հայ հասարակությանը մոլորեցնելով խաղաղության կեղծ թեզերով և Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, մեր հայրենիքը ներքաշել են նոր պատերազմի մեջ։ Շարունակական զիջումները ոչ միայն չեն զսպել Ադրբեջանին, այլ նրան դարձել են ավելի սանձարձակ։ Նոր աղետը կանխելու ճանապարհը պաշտպանունակության ապահովումն է։

Ուստի, ստեղծված իրավիճակում․

-Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես հրաժարվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը ճանաչող հայտարարությունից,

կատարել իր սահմանադրական հանձնառությունը, ստանձնել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու պարտավորությունը և բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել ՀՀ քաղաքացի հանդիսացող 120000 հազար հայերի պաշտպանության համար,

– առաջնորդվելով ճանաչում հանուն փրկության սկզբունքով՝ դիվանագիտական ջանքեր գործադրել ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։

Ռուս խաղաղապահ զորախումբը պարտավոր է անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ուղղությամբ և  լիարժեք կատարել իր ստանձնած պարտավորությունները։

Խաղաղապահների վերահսկողության գոտում նոր ռազմական գործողությունների իրականացումը հարցականի տակ է դնում եռակողմ պայմանավորվածությունները և լուրջ հարված հասցնում ՌԴ-ի, որպես միջնորդ կողմի հեղինակությանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են հստակ և թիրախային գնահատականներով դատապարտել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ քայլերը հետագա էսկալացիան կանխելու համար։

Վերոնշված պահանջները կարող են իրագործվել միայն համաժողովրդական հուժկու ճնշման պարագայում։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն  մարմին 

Երեւան

19 սեպտեմբերի, 2023 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930