ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին մտահոգություն է հայտնել Արցախում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ:
«Խորապես մտահոգված եմ Ստեփանակերտում/Խանքենդիում ռազմական գործողությունների և դրա հետ կապված քաղաքացիական անձանց համար վտանգի մասին հաղորդումներով: Կոչ եմ անում անհապաղ դեէսկալացիայի. միակ տարբերակը պետք է լինի խաղաղ երկխոսությունը, և մարդասիրական մտահոգությունները պետք է գերակա լինեն»,- գրել է Օսմանին X-ում:
Նա նշել է, որ այսօր ՄԱԿ ԳԱ-ում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ և կվերահաստատի իր կոչը շարունակելու դիվանագիտական ջանքերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ