Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո կառավարության շենքի մոտ են հավաքվում Հայաստանում ապրող արցախցիներ, Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ՝ «խաղաղության օրակարգ» բերելու մասին խոսող կառավարությունից պատասխան պահանջելու։
Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասաց՝ իր հողում ապրող 100 հազարից ավելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի գործող իշխանությունը բախտի քմահաճույքին է մատնել եւ նրանք հայտնվել են հանցագործ Ալիեւի եւ Ադրբեջանի ռմբակոծությունների ներքո։
Արցախի վրա հարձակումից ի վեր ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններով է հանդես գալիս այն մասին, որ Հայաստանի Հանրապետության սահմաններում հարաբերական անդորր է տիրում։ Անդրադառնալով պաշտպանության նախարարության այդ կեցվածքին՝ Կարեն Վրթանեսյանը հայտարարեց. «ՀՀ ՊՆ-ն, կներեք, անբարոյականությամբ է զբաղված, որովհետեւ Հայաստանի Հանրապետության 100 հազարից ավելի բնակիչներ այս պահին ռմբակոծության տակ են»։
Կարդացեք նաև
Մանրամասներն՝ ավելի ուշ, տեսանյութում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ