Ժամը 13։22-ին Ադրբեջանի ՊՆ հայտնել էր , թե «… իրականացվող գործողությունների մասին տեղյակ են պահվել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Թուրքիա-Ռուսաստան համատեղ մոնիտորինգային կենտրոնի ղեկավարությունը»։
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հերքել է, որ իրենք նախապես են իմացել Ադրբեջանի ռազմական գործողության մասին․ «Մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, որ իբր ադրբեջանական կողմը «կանխապես» տեղեկացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության« մասին: Դա չի համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը ռուսական զորակազմին փոխանցվել է ռազմական գործողություններից մի քանի րոպե առաջ»,- գրել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ