Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՛չ միայն դատապարտել Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող հրեշավոր գործողությունը, այլև՛ հստակ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը․ հայտարարություն

Սեպտեմբեր 19,2023 16:03

2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին, ժամը 13։22-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։ Այս պահին Շուշի քաղաքից ռմբակոծվում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից խաղաղ բնակչության ահաբեկչական գործողությունը տրամաբանական շարունակությունն է 2022 դեկտեմբերից Լաչինի միջանցքի բլոկադայի, որը նպատակ ունի էթնիկ զտման ենթարկել ԼՂ-ն, որը միջազգային բոլոր նորմերով հանդիսանում է ցեղասպանություն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ռուս «խաղաղապահ ուժերի » հրամանատարությունն ու ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը տեղեկացված են Ադրբեջանի գործողություններից։

Խաղաղ բնակչության դեմ լայնածավալ ռազմական հարձակումը տեղի է ունենում ռուս խաղաղապահների տեղեկացվածությամբ և փաստացի անգործության պայմաններում, ի հակադրություն 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով պարտավոր է կանխել հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում։

Սույն հայտարարությամբ դիմում ենք բոլոր միջազգային կառույցներին, կազմակերպություններին ու պետություններին, որոնց համար որևէ նշանակություն ունի մարդու իրավունքները և մարդու անվտանգությունը․ ո՛չ միայն դատապարտել Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող հրեշավոր գործողությունը, այլև՛ հստակ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը։

Սույն հայտարարությունը SOS ազդանշան է ՝ հրատապ գործողություններ իրականացնելու ակնկալիքով։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930