Ռուս խաղաղապահների շարունակում են կատարել իրենց գործառույթները Ղարաբաղում՝ չնայած սրացմանը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Ստեղծված իրավիճակում ուս խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաջադրանքները: Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր կողմերն անվերապահորեն կապահովեն մեր խաղաղապահների անվտանգությունը:
Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գտնվում է մշտական կապի հետ Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կրակը դադարեցնելու և բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերադառնալու համար»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ