Այսօր՝ ժամը մոտ 11։10-ից սկսած, Ադրբեջանը ե՛ւ տարբեր տրամաչափի հրթիռներով, անօդաչուներով, ե՛ւ այլ հարվածային զենքերով հարձակվել է Արցախի անպաշտպան ժողովրդի վրա: Հարվածում են Արցախի բոլոր ինքնապաշտպանական դիրքերին եւ հատուկենտ մնացած ռազմական օբյեկտներին:
Կեսօրից Արցախի դպրոցականներն ու մանկապարտեզի սաներն էվակուացվել են դեպի ապաստարաններ, Արցախում կյանքը կանգ է առել: Քաղաքացիները, ովքեր 9 ամսից ավելի է, ինչ սոված օրեր են անցկացնում, այժմ գտնվում են կյանքի ու մահվան պայքարում․ խախտվում է նրանց կյանքի իրավունքը:
Խաղաղ բնակչության վրա այս լայնամասշտաբ հարձակումն Ադրբեջանի կողմից տարբեր միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտում է:
Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային իմ գործընկերներին եւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով այս հանցագործության վրա՝ ակնկալելով հրապարակային կամ այլ ձեւաչափով դատապարտող հայտարարություն Ադրբեջանի հակամարդկային գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև կանխարգելիչ քայլերի իրականացում՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները:
Կարդացեք նաև
Ադրբեջանը պետք է պատժվի իր շարունակական հանցանքների համար:
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ