Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Յաշար Գյուլերի միջև: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հասանովը տեղեկացրել է իր գործընկերոջը Ղարաբաղում անցկացվող գործողության մասին:
Գյուլերն ասել է. «Թուրքիան, ինչպես միշտ, այսօր էլ աջակցում է Ադրբեջանին»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ