Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ղեկավարությունն իրեն թույլ է տալիս հենց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա մեկնարկին սկսել արցախահայության ոչնչացումը. Ռուբեն Վարդանյան

Սեպտեմբեր 19,2023 15:11

«Մեր մոտ շատ ծանր իրավիճակ է։ Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողություն է սկսվել Արցախի 120 000 բնակիչների՝ 30 000 երեխաների, հղի կանանց, ծերերի դեմ․․․ահա, լսեք, կրակոցի ձայներն են»,-քիչ առաջ իր «տելեգրամյան» ալիքում տեղադրված տեսանյութով Ստեփանակերտից հայտարարել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա ասել է․ «Ադրբեջանի ղեկավարության անպատժելիությունն ապշեցնում է․ իրենց թույլ են տալիս ՄԱԿ-ի նիստի օրով ոչնչացնել մարդկանց։ Մինչեւ այդ էլ շրջափակեցին ենթադրաբար այն պատճառով, որ զգում էին՝ անպատիժ են մնալու։ Ողջ աշխարհին կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Հայաստանին կոչ եմ անում ճանաչել Արցախի անկախությունը, մեր ինքնորոշման իրավունքը»։

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ «Դա հնարավոր է դարձել, որովհետև նրանք զգում են, որ իրենց բոլոր հանցագործություններն անպատիժ են մնում:

Բոլորին հիմա մի բան եմ խնդրում, բոլորդ կարող եք օգնել։ Բարձրացրեք ձեր ձայնը ամեն տեղ աշխարհում։ Փորձեք ամեն ձևով գրավել որոշումներ կայացնող մարդկանց ուշադրությունը, Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում, Արևելքում:

Հայաստանում պետք է փոխել մեր իշխանության դիրքորոշումը։ Մենք բոլորս պիտի դուրս գանք և միաձայն պահանջենք կանգնել Արցախի կողքին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի հանրապետության դեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930