Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ու հայկական բանակը չմիջամտի, ուրեմն դրա ղեկավարությունը այլևս իրավունք չունի հրամաններ տալու ՄԵՐ բանակին․ Սուրեն Սահակյան

Սեպտեմբեր 19,2023 15:07

ՔՈ նախկին անդամ, տնտեսագետ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանը Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի իրավունքների երաշխավորն ա ոչ միայն թղթով, իրավունքով, այլև բարոյապես։ Հայաստանը ոչ միայն իրավունք ունի միջամտել Արցախում տեղի ունեցողին, այլև ՊԱՐՏԱՎՈՐ ա միջամտել։ Եթե դա չանի, ուրեմն էս Հայաստանը գոյության բարոյական իրավունք չունի։ Ով ոնց ուզում ա հասկանա։ Էդ Հայաստանի փոխարեն մենք կստեղծենք առավել արժանապատիվը։

Կառավարության էն անդամները, որոնք մեզ կստիպեն Արցախում ապրող ՀՀ քաղաքացիների, մեր հարազատների կոտորածին էկաններով հետևել, կոլաբորացիոնիստներ են։ Նրանց պետք ա վերաբերվել որպես թշնամու ազդեցության գործակալների և վարվել համապատասխան ձևով։

Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ու հայկական բանակը չմիջամտի, ուրեմն դրա ղեկավարությունը այլևս իրավունք չունի հրամաններ տալու ՄԵՐ բանակին։ Եթե մեր բանակն ու ոստիկանությունը խոչընդոտի արցախցի մեր ընկերներին օգնության հասնող կամավորների տեղաշարժը դեպի Արցախ, ուրեմն սկզբում էդ կառույցներին հրաման տվող ղեկավարները պետք ա հեռացվեն, հետո կառույցների հրամանատարները, որպեսզի կամավորների տեղաշարժը դեպի Արցախ հնարավոր դառնա։

Սա քննություն ա Քաղաքացիական պայմանագրի համար, որից ոչ մեկը չի պլստալու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930