Ռուսաստանն այս պահին շփումների մեջ է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցով, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ ԱԳՆ-ն հայտարարություն կանի այդ շփումների արդյունքների վերաբերյալ:
«Հիմա մենք շփումներ ենք անցկացնում, այդ թվում ադրբեջանական կողմի հետ… Կարծում եմ, առաջիկայում տեղի ունեցած շփումների արդյունքներով համապատասխան հայտարարություն կարվի ԱԳՆ խողովակով»,- ասել է Զախարովան ճեպազրույցում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ