Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ափսոսանք է հայտնել ականի վրա զոհված ադրբեջանական կորուստների կապակցությամբ՝ միաժամանակ խոսելով անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին:
«Ողբերգական տեղեկություններ ենք ստացել այսօր ականների պայթյուններից ադրբեջանցի զոհերի վերաբերյալ: Այնուամենայնիվ, շարունակվող ռազմական գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը։
Անհապաղ զինադադարի հրատապ անհրաժեշտություն կա, որը թույլ կտա իրական երկխոսություն Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև՝ որպես խաղաղ գոյակցության հասնելու միակ միջոց»,- գրել է Կլաարը X-ում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ