Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մատույցներում հրետակոծության ձայներ են հնչում։ Քաղաքում միացել է տագնապ, բնակիչներն իջնում են թաքստոցներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգն ապահովելու և վերականգնելու նպատակով տարածաշրջանում սկսվել են տեղական հակաահաբեկչական միջոցառումներ»։
Արցախցի լրագրող Մարութ Վանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ստեփանակերտի տան իմ պատուհանից ծուխ եմ տեսնում դիմացի բլուրի վրա: Ավտոմատի կրակոցներ մոտիկ, դրոնի ձայն եմ լսում…. Հրետանին արդեն մոտ քառասուն րոպե ԱՆԴԱԴԱՐ կրակում է: ՇԱՏ ՄՈՏԻԿ ԼՍՈՒՄ ԵՄ..․»։
Վերջին օրերին, այդ թվում՝ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածում՝ Արցախի Պաշտպանության բանակին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ։ Իրականում Ադրբեջանն է եւ Արցախում, եւ ՀՀ հետ շփման գծում պարբերաբար սադրանքների դիմում։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ