Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ այլեւս ասում են` Նիկոլին չենք ուզում, բայց նաեւ փակ աչքերով որեւէ մեկի հետեւից չենք գնա. «Հրապարակ»

Սեպտեմբեր 19,2023 11:05

Ըստ էության, մեր հասարակությունը, գոնե` Երեւանի բնակչությունը, ապացուցեց, որ ինքն այնքան վատը չէ, որքան իր իշխանությունը:

Այնքան թքած չունի իր երկրի ինքնիշխանության, անվտանգության վրա, նրա համար միեւնույնը չէ, թե ինչ է կատարվում Արցախում, թե ինչ է բանակցում Նիկոլ Փաշինյանը, ինչ հայտարարություններ է անում, ինչ է ստորագրում, ինչ օրենքներ է ընդունում, ինչ ուղղությամբ է տանում մեր երկիրը:

Հաջորդ մեսիջը, որ փոխանցեց ընտրության չգնացած 72 տոկոսը:

Ասաց, որ ինձ համար բոլորովին միեւնույն չէ, թե ում եմ ընտրում` ինձ առաջարկված թեկնածուների մեջ ես չեմ տեսնում իրական ընդդիմադիրի, լավ առաջնորդի, արժանի մարդու, ում հանգիստ խղճով ձայնս կտամ, ինձ այլեւս հնարավոր չէ խաբել «թող Նիկոլը չլինի, ով ուզում է լինի»՝ 2018-ից վարկաբեկված կարգախոսով: Մարդիկ այլեւս ասում են` Նիկոլին չենք ուզում, բայց նաեւ փակ աչքերով որեւէ մեկի հետեւից չենք գնա, մենք 2018-ից դասեր ենք քաղել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930