Լրահոս
Օրվա լրահոսը

Քառակողմ ձեւաչափ առաջադրելով Անգարան փորձ կը կատարէ ոչ միայն համամիջնորդի դեր ստանձնելու, այլ նաեւ` գլխաւոր միջնորդի. «Ազդակ»

Սեպտեմբեր 19,2023 10:56

Թուրքիոյ նախագահը Արցախի հակամարտութեան օրակարգով նախաձեռնողականութիւն դրսեւորած է: Առաջարկած է քառակողմ ձեւաչափով` Ռուսիա, Թուրքիա, Հայաստան եւ Ազրպէյճան հանդիպում կայացնել:

Կը թուի, որ Ստեփանակերտ-Պաքու հանդիպման համար պիտի աշխուժանան նաեւ այն կողմերը, որոնք միջազգային երաշխաւորման գործիքակազմի ներգրաւման անհրաժեշտութիւնը կը շեշտէին:

Ռուսական գործօնի ներգրաւումը թէ՛ մարդասիրական օժանդակութիւններու Ստեփանակերտ ժամանման եւ թէ՛ Պաքու-Ստեփանակերտ հանդիպումները նախապատրաստելու ուղղութիւններով նախ անմիջական արձագանգ կը գտնեն Անգարայի մէջ:

Այս հանգամանքներով ալ պէտք է բացատրել Թուրքիոյ նախագահին նախաձեռնութիւնը` քառակողմ հանդիպում իրականացնելու առումով:

Անգարան Մոսկուան ներառելով, Մոսկուան հակակշռելու քայլ կ՛առնէ եւ կը փորձէ նախաձեռնողականութեամբ հանդէս գալ:

ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի եռանախագահութենէն դժգոհ էր Անգարան, որ մնայուն փորձ կը կատարէր միջնորդի կարգավիճակ ապահովելու:

Հիմա քառակողմ ձեւաչափ առաջադրելով Անգարան փորձ կը կատարէ ոչ միայն համամիջնորդի դեր ստանձնելու, այլ նաեւ` գլխաւոր միջնորդի:

«Ա.»

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազդակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930