Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ քննարկելիքը միայն ասֆալտն է ու նման երկրորդական հարցերը. «Փաստ»

Սեպտեմբեր 19,2023 10:26

Արդեն երկու տարի է, ինչ հակառակորդը մեր տարածքում է, սակայն դրանով չի բավարարվում և նոր տարածքներ օկուպացնելու հավակնություններ է ներկայացնում, ինչը փորձում է իրականություն դարձնել նաև գործնականում՝ պատրաստվելով նոր ագրեսիայի ու ներխուժման։ Պատահական չէ, որ մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ Ադրբեջանը սպառազինությունների ակտիվ ներկրում է իրականացնում Իսրայելից, Թուրքիայից ու Պակիստանից։ Ավելին՝ թուրքական զինված ուժերը մարզում են ադրբեջանցի զինվորականներին համատեղ զորավարժությունների միջոցով։ Եվ պարզ է, թե ինչ դառը հետևանքներ կարող է ունենալ հակառակորդի նոր ագրեսիան, բայց մեր իշխանությունների պետքը չէ, նրանք վայելում են պաշտոնները, պարգևավճարներ ստանում, «ֆռֆռում», տոներ ու փառատոններ կազմակերպում, իսկ քննարկելիքը միայն ասֆալտն է ու նման երկրորդական հարցերը:

Աստված մի արասցե, եթե պետականությունը կորցնենք, ոչ մեկի աչքի առաջ չի գալու իրենց ասֆալտապատումն էլ, աղբահանությունն էլ, կանաչապատումն էլ, որովհետև մեր ունեցածը թողնելու ենք թշնամուն, ինչպես շատ կարևոր տարածքներ, ահռելի քանակությամբ ենթակառուցվածքներ ու զինամթերք մնաց Ադրբեջանին՝ որպես ռազմավար։ Երբ վտանգի տակ կհայտնվի մարդկանց կենսագործունեությունն ու կյանքը, հնարավոր չի լինի ասֆալտապատման, կանաչապատման ու աղբահանության միջոցով (որքան էլ դրանք անկարևոր չեն) ապահովել նրանց անվտանգությունը։ Այս իրողությունը վկայում է այն մասին, որ Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմն ուղղակի ի վիճակի չէ առանցքային հարցերին հանգուցալուծում տալ ու անընդհատ ձախողում է, դրա համար էլ պիտի խոսեն նրանից, ինչ իրենց իբր հաջողվում է, թեպետ այս դեպքում էլ հաջողելը շատ մեծ ճոխություն է: Այս մարդիկ հանրահավաքների, երթերի, դատարկաբանության, «դըմփ-դըմփ-հու»ների ու փարթիների սիրահարներ են, և միայն պոպուլիզմի հարցում արհեստավարժության մակարդակի հասնելով՝ «զվարճացնում» են ժողովրդին, բայց ոչ մի դեպքում գործնական առումով պրոֆեսիոնալիզմ չեն ցուցաբերում, որպեսզի ժողովրդի մատից փուշ հանեն։

Ու ամենակարևոր խնդիրներում ձախողելուց հետո էլ իշխանավորները դեռ համարձակվում են մեծ-մեծ խոսել, ուրիշներին մեղադրանքներ հղել, բորբոքել ատելությունն ու թշնամանքը, դավադրապաշտության դաշտ մուտք գործել։ Այնինչ բոլոր հարցերի պատասխանը հստակ է. այս իրավիճակի համար չի կարող այլ պատասխանատու և մեղավոր լինել, քան ներկայիս իշխանություններն են։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930