Երեւանում կայացած ընտրությունների մասին զրուցել ենք ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։
– ՀՀԿ–ն չի՞ փոշմանել, որ այս ընտրություններին չմասնակցեց։
– ՀՀԿ-ն չի փոշմանել։ Մեր նպատակը քաղաքապետի պաշտոնը չէ, քաղաքապետարանում ավագանու մանդատ ունենալը չէ։ Հանրապետականի խնդիրը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, եւ մենք մնում ենք այն կարծիքին, որ այս իշխանություններին ընտրություններով չես հեռացնի։ Ինքն ամեն ինչի գնալու է՝ իշխանությունը պահելու համար։ Նիկոլը գնալու է բացառապես հանրային ճնշմամբ, որի հույս են արթնացնում այս ընտրությունների արդյունքները։
– Սեպտեմբերի 2-ին ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ պատրաստվում են գործողություններ սկսել՝ իշխանություններին հեռացնելու համար, որը երկրորդեց Հայկ Մամիջանյանը: Այս արդյունքները կարո՞ղ են ստիպել ձեզ` ավելի շուտ սկսել գործել։
Կարդացեք նաև
– Հանրապետականը չի առաջնորդվում իր կուսակցական շահով, առաջնորդվում է ազգային ու պետական շահով։ Մեզ համար իշխանության գալը նպատակ չէ։ Կարող է աբսուրդ բան եմ ասում՝ քաղաքական ուժի համար, բայց մեր նպատակն իշխանության գալը չէ, մեր նպատակը Նիկոլին իշխանությունից հեռացնելն է, ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի պետականության պահպանումն է։ Նաեւ այս հանգամանքով պայմանավորված է, որ Հանրապետականը չմասնակցեց Երեւանում ավագանու ընտրություններին։ Մեր նպատակը մնում է նույնը՝ հասնել այս կապիտուլյանտ իշխանությունների հեռացմանը։ Ես նաեւ այն կարծիքին չեմ, որ ով Նիկոլին դեմ է, ուրեմն իմ աջակիցն է։ Իմ աջակիցն ազգային շահ ունեցող մարդն է։ Եվ չեմ կիսում այն միտքը, որ թող Նիկոլը գնա, ով ուզում է՝ թող գա:
Ինչ վերաբերում է գործողություններին, դա լինելու է՝ այս պահին զուտ ժամանակի խնդիր է: Մենք ունենալու ենք ազատ, անկախ Արցախ եւ Հայաստան։
Կարեն ՔԵՐԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: