Քանի որ Երեւանի ավագանու ընտրությունների մասին գրեթե ամեն ինչ ասված է, ուզում եմ հակիրճ անդրադառնալ մի քանի կետի:
Ինչի՞ մասին է խոսում ընտրողների պասիվությունը: Ընտրություններին մասնակցելու ռեկորդային ցածր տոկոսը (28.48%) լուրջ ազդանշան է բոլոր 14 կուսակցություններին. նրանք, ըստ ամենայնի, չեն կարողացել շահագրգռել երեւանցիների մեծամասնությանը՝ գնալ ընտրական տեղամասեր: Դա վատ լուր է քաղաքական համակարգի եւ ընդհանրապես՝ պետության համար, որովհետեւ այն փոփոխությունները, որոնք հասունացել են ու որոնք, միեւնույն է, տեղի կունենան, ցանկալի է, որ ուղղորդվեն եւ իրականացվեն համակարգային ուժերի՝ կուսակցությունների, ոչ թե անվերահսկելի խմբերի կողմից: Երկրորդ դեպքում առկա է քաոսի վտանգը: Վերջին՝ խիստ անցանկալի սցենարն առաջանում է քաղքենիական-կրավորական տրամադրություններից՝ «մեկ է, բան չի փոխվելու» նշանաբանով: Բայց չէ՞ որ հենց այս ընտրությունները միանշանակ ցույց տվեցին, որ իշխանությունը հնարավոր է փոխել խաղաղ ընտրական գործընթացների միջոցով: Բոլոր մնացած տարբերակները պետք է վճռականորեն մերժվեն ու դատապարտվեն: Հավելենք, որ մասնակցության ցածր տոկոսը բոլոր դեպքերում ձեռնտու է իշխանությանը. համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մեծամասամբ տանը նստում են իրավիճակից դժգոհները, որոնք, սակայն, չեն հավատում, որ իրենց ձայնը կարող է որոշիչ նշանակություն ունենալ:
Արդյոք այս ընտրությունների արդյունքները վկայո՞ւմ են ժողովրդավարական մեխանիզմների առկայության մասին: Ո՛չ, կարծում եմ, չեն վկայում: Իշխանությունը ստացել է իր 75 463 ձայնը թաղի խուժանի, վարչական ռեսուրսի եւ ընդհանրապես «նախկինների» գրեթե ողջ զինանոցը կիրառելու միջոցով: ՔՊ-ն վաստակել է ցածր՝ 32.57 տոկոս՝ ոչ թե ՔՊ-ականների հերոսական «դեմոկրատական» ջանքերի շնորհիվ, այլ, հակառակը՝ ի հեճուկս այդ ջանքերի:
Ո՞վ է, ի վերջո, դառնալու քաղաքապետ: Կարելի է կանխատեսել, որ, ի վերջո, քաղաքապետ կդառնա իշխանության ներկայացուցիչը: ՔՊ-ն իր 24 ձայնին կմիացնի «Հանրապետություն» կուսակցության 8 ձայները: Դա, իհարկե, բավարար չէ՝ քաղաքապետ ընտրելու համար: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մնացած երեք կուսակցությունների՝ «Ազգային առաջընթացի», «Մայր Հայաստանի» եւ «Հանրային ձայնի» միասնական դիրքորոշումը քաղաքապետի հարցում քիչ հավանական է: Հետեւաբար, իշխանությունն, ըստ ամենայնի, կկարողանա այդ կուսակցություններից ավագանու 1-2 անդամի գայթակղել, եւ այդպիսով կունենա 33 կամ 34 ձայն, որը միանգամայն բավարար է քաղաքապետ ընտրելու համար: Սակայն այս ձեւով վերարտադրվելը բացարձակապես չի ապահովի իշխանության հասարակական լեգիտիմությունը՝ Փաշինյանի ռեժիմը լուրջ ճաք է տվել:
Կարդացեք նաև
Հաջորդիվ կանդրադառնանք ավագանիում ընդգրկված 5 կուսակցությունների արդյունքներին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ա) Այն, որ “այս ընտրությունները միանշանակ ցույց տվեցին, որ իշխանությունը հնարավոր է փոխել խաղաղ ընտրական գործընթացների միջոցով”, լավագույն ապացույցն է, որ “թաղի խուժանի, վարչական ռեսուրսի եւ ընդհանրապես «նախկինների» գրեթե ողջ զինանոցը կիրառելու միջոցով” այլեւս հնարավոր չէ զավթել իշխանությունը: Սա, ըստ էության, ՔՊ-ի իրականացված նպատակն է:
բ) Գործող իշխանության լեգիտիմությունը վիճարկելու հիմք չկա: Ընդհանրապես, 0 հիմք: Ոմանց դուր են գալիս, ոմանց՝ ոչ, բայց
լեգիտիմության փաստը մնում է փաստ։
գ) Այն կասկածելի միավորումները, որոնք մենք անվանում ենք «կուսակցություններ», իրականում այդպիսիք չեն։ Այս ընտրությունները հստակ դա ցույց տվեցին։ Խոսելով “թաղի խուժանի” մասին դուք կարող եք վայելել հուզիչ, համապատասխան բառապաշարով համեմված չորրորդ տեղը զբաղեցրած «քաղաքական կուսակցության» ղեկավարի ելույթները։
Իհարկե, շատերի համար “այն փոփոխությունները, որոնք հասունացել են ու որոնք, միեւնույն է, տեղի կունենան ցանկալի է, որ ուղղորդվեն եւ իրականացվեն համակարգային ուժերի՝ կուսակցությունների, ոչ թե անվերահսկելի խմբերի կողմից”:
Doberman pinschers, wolfhounds, bulldogs, terriers and lap dogs – ամբողջ հույսը նրանց հետ է:)
դ) Զբաղվածության ներկայիս ռեկորդային մակարդակում վարչական ռեսուրսների մասին խոսելն անիմաստ է։ Այն օգտագործելու թույլ փորձն անգամ ինքնաբերաբար նշանակում է հաղթանակ ընտրություններում։ Ենթադրելով, որ այն կարող է կիրառվել գործնականում։
…լավագույն ապացույց, այլևս, հիմք չկա (*և վերջ*-ը մոռացաք), փաստը մնում է փաստ (իրական թե վիրտւալ, չի չշտվում), իրականում այդպիսին չեմ, ցույց տվին, անվերահսկելի խմբեր:
Ամենատպավորիչը (ու մատնողը) *ներկայիս ռեկորդային մակարդակ*ն էր` հիշենք *նշաձողերը իջեցնելու անխուսափեիլության* մասին վոժդի ճվճվոցը:
Դեմագոգիայի պսպղուն նմուշ: Վաղուց այսպիսի կատարյալ իր չի եղել Արավոտ-ի էջին: Համարյա շնորհակալություն (a la Nimar):
Հայաստանում նախկինների թեթև ձեռքով ու Նիկոլի մատուցմամբ (ավելի ճիշտ՝ ներարկմամբ) 2018-ից սկսեց ծաղկել մի երևույթ, որին կանվանեի ներազգային ռասիզմ: Մարդկանց ռասիստ դառնալու դրդապատճառները տարբեր են՝ շահ, բթամտություն, ատելություն, ծանր անցյալ, նեղ մտահորիզոն… Միգուցե կա այլ դրդապատճառ, որ Nimar-ին դարձրել են ներազգային ռասիստների տիպիկ ներկայացուցիչ. թող ինքն ասի: Ինչ դրդապատճառ էլ որ լինի, ռասիստն ըստ սահմանման լայն մտահորիզոն չի կարող ունենալ: Իսկ նեղ մտահորիզոն ունեցող ռասիստին, որպիսին Nimar-ն է, արձագանքելն անօգուտ է:
Քանի դեռ մենք քննարկում ենք ուրիշներին՝ վատերին ու լավերին, ուրեմն մենք սուբյեկտ չենք, երբ սկսենք քննարկել միայն մեր արած չարածները, այդ ժամանակ կդառնանք սուբյեկտ: Ո՞րն է մեր արած չարածն այսօր: Այսօր Արցախն է, վաղը նույն վիճակում լինելու են Արցախին համարժեք նահանգ աշխարհները՝ Շիրակը, Լոռին, Կոտայքը, Սյունիքը եւ մնացածը, ինչպես նաեւ Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի նույն քաշային կարգի նահանգները, ինչպես նաեւ Լեզգիստաններն ու Թալիշստանները: Սա դեմ չի որեւէ ժողովրդի կամ էթնոսի, սա դեմ է մեր անմիաբանությանը: Նույն քաշային կարգի սուբյեկտները պետք է ռազմավարական դաշինք ստորագրեն, որի առաջին կետում պետք է գրված լինի՝ եթե հարձակվում են մեկի վրա, դա նշանակում է, որ բոլորով մտնում են պատերազմի մեջ: