Նախօրեին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունեցել Sofia Grand Prix մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրել է արցախցի երգչուհի Լիլիթ Ղուշունցը:
Երկրորդ ելույթի ժամանակ Լիլիթը հանդես է եկել Արցախի դրոշով:
Մրցույթի արդյունքում նա արժանացել է առաջին մրցանակային տեղին:
Aravot.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ 2023 թվականի իր նպատակների մեջ էր մտնում արտերկրում հանդես գալը և մրցանակ ստանալը։