Aravot.am-ի տեղեկություններով՝սեպտեմբերի 17-ին թիվ 1/15 ընտրական տեղամասում հանձնաժողովի նախագահ Ա. Ա.-ն իրավապահներին հայտնել է, որ ընտրողներից մեկի՝ քվեարկությանը մասնակցելու ժամանակ, վերջինիս նույնականացման քարտը սարքավորումից դուրս է եկել ոչ ամբողջությամբ, այդ իսկ պատճառով աշխատակիցը երկրորդ անգամ է նույն անձի նույնականացման քարտը անցկացրել, ինչի արդյունքում գրանցվել է կրկնակի քվեարկություն: Ստուգման նպատակով կազմված փաստաթղթերը ուղարկվել են քննչական բաժին: