Aravot.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին թիվ 2/3 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Լ. Ա.-ն իրավապահներին հայտնել է, որ ընտրության մասնակից քաղաքացիներից մեկը ավարտել է ընտրությունը, սակայն հրաժարվում է դուրս գալ ընտրական տեղամասից և վիճաբանություն է առաջացնում:
Պարզվել է, որ նշված քաղաքացին խոսակցություն է սկսել հանձնաժողովի անդամների հետ՝ թիվ 2 քվեաթերթիկի բացակայության վերաբերյալ, որի ընթացքում խոսակցությունը վերածվել է ընտրական հանձնաժողովի անդամների հետ վիճաբանության:
Պարզվել է նաեւ, որ նշված քաղաքացուն լրացուցիչ տրվել է թիվ 2-րդ քվեաթերթիկը, վերջինս կատարել է իր ընտրությունը, որից հետո հրաժարվել է դուրս գալ ընտրական տեղամասից՝ պատճառաբանելով, որ հանձնաժողովի անդամներն իրեն վիրավորել են: