Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Մենք իրավունք չունենք մեր լռությամբ արդարացնել տեղի ունեցողը. Արոնյանը Արցախի հարցով նամակ է գրել

Սեպտեմբեր 18,2023 22:30

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց նամակով դիմել է շախմատային հանրությանը.

«Սիրելի բարեկամներ!

Ես գրում եմ ձեզ հարգանքով, շփոթմունքով և իմ զգացմունքները ձեզ հետ կիսելու ցանկությամբ:

Ես գրում եմ ձեզ այն մասին, ինչի մասին մտածում եմ ամեն օր, և գրում եմ ինձ հարազատ լեզվով` ռուսերենով, քանի որ հուսով եմ, որ դա ինձ թույլ կտա հստակ արտահայտվել:

Ստեփանակերտ քաղաքը, որտեղ ապրում են ինձ մերձավոր մարդիկ, և ամբողջ Արցախն, ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ է։ Սա նշանակում է, որ այնտեղ գործնականում չի մատակարարվում սննդամթերք, այդ թվում՝ երեխաների բնականոն զարգացման համար անհրաժեշտ մթերքներ, դեղամիջոցներ, ներառյալ այնպիսիք, որոնք անհրաժեշտ են սրտի հիվանդության հետ կապված խնդիրներ ունեցող տարեցների համար:

Աշխարհն արդեն սկսում է արտասանել «ցեղասպանություն» բառը։ Եվ սա 21-րդ դարում։

Շրջափակումը պայմանավորված չէ անհրաժեշտությամբ, ռազմավարական նշանակությամբ կամ որևէ այլ պատճառով։ Ընդհանրապես, դժվար է նշել, թե որն է պատճառը, երբ հասարակ մարդիկ զրկված են ամենաանհրաժեշտ բաներից։ Առաջին հերթին սնունդ. Եվ նաև գազ և էլեկտրականություն։

Ես կարծում եմ, որ հասարակ ադրբեջանցիներին այս շրջափակումը պետք չէ։ Սա ընդամենը մի մասն է այն մարդու վարքագծի, ով իրեն վեր է դասում Աստծո օրենքից և համընդհանուր բարոյականությունից: Այն մարդը, որ իմ ժողովրդին շներ է անվանում։ Այս մարդու անունը Իլհամ Ալիև է։

Ես չեմ հավատում, որ մարդկային որակները որոշվում են ազգությամբ։ Բոլոր ազգերում կան վատ մարդիկ և կան լավ մարդիկ, սա մանրուք է:

Բայց կան լավ մարդիկ, ովքեր լռում են, քանի որ վախենում են վատերից։ Ես հոգնել եմ լռելուց, և կարծում եմ, որ մարդիկ, ովքեր կարեկցում են և չեն կարողանում դիտել, թե ինչպես են սովամահ 120 լինում հազար մարդիկ, մեծամասնություն են կազմում:

Դիմում եմ իմ ընկեր գրոսմայստերներին. Մենք իրավունք չունենք մեր լռությամբ արդարացնել տեղի ունեցողը։ Եվ ես վստահ եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերներին ամենևին էլ չի հետաքրքրում այն ​​անմարդկային իրավիճակը, որը Իլհամ Ալիևը ստեղծում է Ղարաբաղի ժողովրդի համար։

Արթնանանք, ժողովուրդ։ Մենք չենք կարող մեր լռությամբ թույլ տալ, որ տեղի ունենա մի բան, որի համար մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է: Մենք պարտավոր ենք խոսել կատարվածի մասին և փորձել հասնել նրանց, ովքեր կարող են փոխել այս ամոթալի իրավիճակը»,- գրել է Արոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930