Aravot.am-ի տեղեկություններով՝ «Երևանի» աղբահանության սանմաքրման բաժնի բանվոր Ժ.Մ.-ն հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 17-ին Շինարարների փողոցի 28 հասցեի մոտ մաքրման աշխատանքներ կատարելու ընթացքում նկատել է գետնին ընկած կիսապատռված վիճակում ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրերի բուկլետներ և ՔՊ շտաբից տեղեկացել է, որ այդ բուկլետները տպագրված չեն եղել իրենց կուսակցության կողմից: Կատարվում է նախաքննություն: