Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դրամ ու ոսկի են փնտրել, չեն գտել․ թալանել են Միքայել Սրբազանի կեցավայրը

Սեպտեմբեր 18,2023 19:50

Քիչ առաջ համացանցում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ թալանել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը։

Միքայել Սրբազանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ օգտվել են իր բացակայությունից, ամենայն հավանականությամբ դրամ ու ոսկի են փնտրել, չեն գտել ու տարել են հոգևոր արժեք ներկայացնող իրեր՝ հուշանվերներ, լանջախաչեր։

Սա արտառոց ու ամոթալի դեպք է Գյումրու պատմության մեջ․ կան մարդիկ, որոնք վստահ են, որ սա գողերի ձեռքի գործ չէ, կարծում են, որ կապված է Միքայել Սրբազանի համարձակ ելույթների հետ։

Շատերը իրենց զորակցությունն են հայտնում Սրբազանին։

Ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը գրում է․ «Քիչ առաջ տեղեկացա, որ թալանել են Սրբազանի կեցավայրը, տանելով իրեր, որոնք հոգևոր շատ թանկ արժեք են ունեցել Սրբազանի համար (խոսքը ֆինանսական արժեքի մասին չէ )։

Միայն անաստվածների օրոք որևէ մեկը կհամարձակվեր մտնել հոգևոր առաջնորդի բնակարան։ Սա է այսօրվա իշխանությունների քարոզած արժեհամակարգի դրսևորումը։

Ուշադրությամբ հետևելու եմ իրավապահ ոլորտի գործողություններին»։

«Ազգային արժեք» ակումբի ղեկավար Վարդան Սրտաշյանն էլ գրել է․ «Դե մեր հոգևորականները միլիոնատերեր են, չէ՞՝ բենթլիներով, դոլարներով, թանկարժեք զարդերով․․․ Հավերի համար նախատեսված նմանատիպ կուտն ուտելով՝ ոմն ճարպիկ գող, օգտվելով այն հանգամանքից, որ Միքայել Աջապահյանը գտնվել է արձակուրդի մեջ, ակրոբատիկ հատկություններ դրսևորելով՝ մտել է վերջինիս բնակարան։ Մտել է տանելու «անասելի հարստությունները», բայց գողության հենց առաջին պահից ծանր հիասթափություն է ապրել․ ոչ փող է գտել, ոչ էլ՝ ոսկի։ Ծանր հիասթափությունը, հավանաբար, պատճառ է հանդիսացել, որ ջարդուփշուր անի ողջ տունը, ու որպեսզի դատարկ ձեռքով չհեռանա, հավաքել, տարել է Սրբազանի արծաթյա խաչերը, հուշանվերները, շքանշանները, որոնք որպես զարդ, իրենցից, կարելի է ասել, ոչ մի նյութական արժեք չեն ներկայացնում, սակայն Սրբազանի տեսանկյունից՝ մի ողջ կյանքի պատմություն ու կենսագրություն են։ Քանի որ բնակարան մուտքը տեղի է ունեցել շատ հմտորեն, կարծում եմ, որ խաչագողը կարող է լինել մեր շրջապատից, կարող է կարդալ անգամ այս գրառումը։

-Այ չստացված դարի կողոպտիչ, հանկարծ չտանես գողոնդ արծաթի տեղ ծախես, մեկ է, քեզ գտնելու են ու թե ինչքանով մեղմ կվարվեն քո հետ բռնվելուցդ հետո, կախված է նաև վերոնշյալ հանգամանքից։ Տարածդ վերադարձրու, քեզ փող է պետք եղել, ես անձամբ պատրաստ եմ տարածդ փողով գնել, մենակ թե մեր Առաջնորդի հիշողությունները խաչագող պահվածքովդ ջուրը մի լցրու»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930