ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է հումանիտար բեռների անցումը Ստեփանակերտ:
«Մարդասիրական մատակարարումները վերջապես գնում են Լեռնային Ղարաբաղ:
Ողջունում եմ Լաչինով և Աղդամով բեռների համաժամանակյա անցումը: Սա պետք է պարբերական բնույթ կրի:
Նաև կարևոր է սկսել բանակցություններ Բաքվի և Լեռնային Ղարաբաղի միջև` նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ, ինչին ԵՄ-ը պատրաստ է աջակցել»,- գրել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Humanitarian supplies are finally underway to Karabakh Armenians.
— Charles Michel (@CharlesMichel) September 18, 2023
Welcome the simultaneous passage of humanitarian cargo via Lachin & Agdam.
This must be now regularised.
Also essential to launch talks btw Baku & KA on their rights & security, which EU stands ready to support