«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երևանցիները երեկ կատարեցին իրենց ընտրությունը:
Հիմնական դասն այս ընտրություններից այն էր, որ չհաջողվեց ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ և ընտրատեղամաս բերել փոփոխությունների հնարավորությանը հավատացող՝ հանրության ակտիվ, առողջ զանգվածին, որը կքվեարկեր այլընտրանք առաջարկող ուժերի օգտին:
Մյուս կարևոր եզրահանգումն այն է, որ գործող իշխանությունը չունի հանրային վստահություն:
Կարդացեք նաև
Անգամ Փաշինյանի մասնակցությունն իր թեկնածուի աջակցության հանրահավաքին՝ ընտրողներին չստիպեց տեղամաս գնալ, իսկ «Քաղաքացիական պայմանագրին» չհաջողվեց ռեկորդային ցածր մասնակցության պարագայում ստանալ ընտրությունների մասնակիցների ձայների մեծամասնությունը:
Սա նշանակում է, որ գործող իշխանությունը ոչ միայն չունի հանրության մեծամասնության աջակցությունը (2018թ. Երևանի ավագանու ընտրությունների համեմատ՝ այս ուժը կորցրել է ընտրողների գրեթե ¾-ի աջակցությունը), այլև իշխանությունների գործողությունները բնակչությանն ստիպել են օտարվել քաղաքականությունից, չվստահել նրանց իրենց իրավունքների ու շահերի պաշտպանությունը:
Հենց այս առումով էլ Երևանի ավագանու այս ընտրությունները դառնում են այն քայլը, որը բերելու է իշխանությունների փոփոխության և խորքային փոփոխությունների:
Ինչ վերաբերում է «Ապրելու երկրի» մասնակցությանն ու արդյունքներին, ապա կարծում եմ, սա լավ փորձ էր երիտասարդ կուսակցության համար, որը, համոզված եմ, չի պատրաստվում նահանջել և շարունակելու է աշխատել, քանի որ հավատում է ու վստահ է, որ շատ բան կարող է փոխել և, ոչ միայն փոխել, այլ գտնվել այդ փոփոխությունների առանցքում:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են «Ապրելու երկրի» և, առհասարակ, մյուս առողջ ընդդիմադիր ուժերի օգտին: Վստահաբար, դա ապագայի համար լավ ներդրում է»:
Եղբայր, մյուս կարևոր եզրահանգումն էլ այն է, որ դու վստահեցիր և գովազդեցիր Մանե Թանդիլյանին, որը լինելով երկու լարի վրա խաղացող, վատ համբավ ուներ մարդկանց մոտ։ Մանեի խոսքն ու գործը իրարից շատ հեռու են և նա իրեն պահում է ժողովրդական խոսքով ասած յոթ մոր կրծքից սնվող “խելոք” գառի պես:
Հարգելի Ռուբեն Վարդանյան, ափսոս է Ձեր բարձր վարկանիշը, որը Դուք դյուրահավատությամբ վստահում եք ճարպիկ և անկայուն կարիերիստների տնօրինությանը։ Ես Ձեր հայրենասիրական ծրագրերին հաջողություն եմ մաղթում և Ձեր թիմ ներխուժած պատեհապաշտ քաղաքական կարիերիստներից ազատագրում։