Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Երեկվա ընտրությունների արդյունքով երեւանցիները ուղիղ տեքստով ասացին, թե ով պետք է ասֆալտ ուտի եւ բորդյուր լիզի»

Սեպտեմբեր 18,2023 17:47

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներին՝ ասաց. «Երեկ Նիկոլ Փաշինյանի տապալման օրն էր եւ մենք արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, որպես քաղաքական գործիչ, երեկ դարձավ քաղաքական դիակ: Երեկվա ընտրությունների արդյունքով երեւանցիները ուղիղ տեքստով ասացին, թե ով պետք է ասֆալտ ուտի եւ բորդյուր լիզի: Նիկոլ, դու այլեւս տապալվել ես, դու այլեւս լեգիտիմ չես: Եվ ուրեմն, որպես ոչ լեգիտիմ ղեկավար, դու որեւէ բարոյական, քաղաքական իրավունք չունես՝ խոսելու, բանակցելու Հայաստանի անունից: Եվ այն, որ ասում էին՝ Շուշի ես հանձնել, պատասխանում էիր, թե այո, դա այդպես է, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ տվել է դա անելու մանդատ, հիմա ես քեզ ասում եմ, որ երեկվա ընտրություններում արձանագրվեց, որ երեւանցին, իսկ ընտրական հիմնական էլեկտորատը հիմնականում կենտրոնացված է Երեւանում, իր 9,3 տոկոս քվեով, այն էլ վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ, քեզ չի տվել մանդատ՝ հանձնելու Արցախը, քեզ չի տվել մանդատ՝ հանձնելու Հայաստանի սուվերեն տարածքից հատվածներ, քեզ չի տվել մանդատ՝ քո կիրթ բարեկամ Ալիեւի հետ կնքելու «խաղաղության պայմանագիր»: Նիկոլ, դու երեկվանից այլեւս չունես մանդատ՝ բանակցելու Հայաստանի անունից»:

Նաիրա Զոհրաբյանը դիմեց Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչով, որ երեկվա ընտրությունները նրանց համար եւս դաս լինեն, որ գործ ունեն այլեւս մի մարդու հետ, որն անգամ վարչական ռեսուրսով չունի մանդատ՝ խոսելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անունից:

Ըստ Նաիրա Զոհրաբյանին հասած տեղեկությունների, երեկ գիշերը ՔՊ-ում հավաքվել եւ ասել են, որ թեկնածուն՝ Տիգրան Ավինյանն էր վատը: Ու վստահեցրեց Նիկոլ Փաշինյանին, որ եթե Իլոն Մասկին էլ դներ քաղաքապետի թեկնածու, արդյունքը լինելու էր սա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930