ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծով ստացված քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Խորենացու 47 հասցեում գտնվող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում։
Դիտարկման արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝
- Ծիծակ մարինացված, բուսական յուղով մանրէազերծված՝ 4 տուփ
- հում ապխտած մսային արտադրանք՝ 2 տուփ,
- սիրողական եփած երշիկ մսային մթերք՝ 1 տուփ։
Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք՝
- ձկան ձողիկներ` 5 կգ,
- հալած բուսաճարպային խառնուրդ՝ 4,4 կգ։
Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել:
Կարդացեք նաև
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին