Սեպտեմբերի 18-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։
💬 «ՀՀ և ԱՄԷ միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է, ինչի մասին են վկայում վիճակագրական տվյալները։ Այսպես, Հայաստան-ԱՄԷ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2022 թ․կազմել է առավել քան 1 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2023 թ․ հունվար-հուլիսին այդ ցուցանիշն արդեն իսկ կազմել է շուրջ 870 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3 անգամ», – նշել է Վահան Քերոբյանը։
🔹 Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ ԱլՄազրուին։
✍️ Համաժողովի շրջանակներում ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն