«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ, փաստաբան Հայկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Ովքեր հարցնում են կոալիցիայի մասին, պատասխանեմ՝ իմ կարծիքով միակ հնարավոր տարբերակը ՔՊ-ի ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է, որ հնարավոր է, ավելին` Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը։
Նրանց մասնակցության միակ նպատակը ՔՊ օգնելն էր` խուսափելու լիակատար պարտությունից։
Տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արձանագրվեց, որ ՔՊ նույնիսկ քարոզչությանը Նիկոլի անձնական մասնակցության ու տեղեկատվական տեռորի պայմաններում չկարողացավ ստանալ վստահության նվազագույն չափաբաժին։
Կարդացեք նաև
ՔՊ կառավարման ավարտի սկիզբը սկսված է։ Ու դա արել է ոչ նախկին և ոչ ներկա կամ նրանց հետ փոխկապակցված ուժ։ Դա արել է այդքան սպասելի այլընտրանքային նոր ուժ։