Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Երկու ճանապարհով ոչ ադրբեջանական բեռներ են հասնում Արցախ եւ դա Հայաստանի իշխանությունների հետ որեւէ կապ չունի»

Սեպտեմբեր 18,2023 14:46

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում վերլուծությունն այսօր սկսեց Բերձորով եւ Ակնայով դեպի Արցախ բացառապես «Կարմիր խաչի» մարդասիրական օգնության բեռներ անցնելուն գնահատական տալով:

«Ուշադրություն պետք է դարձնել, եւ դա կարեւոր է, որ Ադրբեջանի կողմից անցած օգնությունը «Կարմիր մահիկինը» չէ: Այսինքն, դա ադրբեջանական պարեն չէ, որ Աղդամի ճանապարհով գալիս է ոչ ադրբեջանական բեռ: Իսկ մեր կողմից, բնականաբար, գնում են հայաստանյան բեռները: Սա այն չէ, որ ասում են ադրբեջանական ինտեգրում: Սա այլ լուծում է, որով երկու ճանապարհով ոչ ադրբեջանական բեռներ են հասնում Արցախ:

Նաեւ անպայման պետք է արձանագրել, որ սա Հայաստանի իշխանությունների հետ որեւէ կապ չունեցող, Արցախի նոր իշխանությունների եւ ռուսական կողմի, մասնավորապես, խաղաղապահ առաքելության, հետ ուղիղ շփումների, ուղիղ փոխգործակցության արդյունք է: Արայիկ Հարությունյանը մնար Արցախի նախագահ՝ սա չէր լինելու: Եվ սա հույսեր է ներշնչում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930