«Ինչպես կանխատեսել ենք, այդպես էլ եղել է, շատ մոտ են արդյունքները: Միայն մի տարբերություն կա՝ մասնակցության տարբերությունն է, թե չէ բոլոր տեղերում ճիշտ ենք կանխատեսել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Gallup International- ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը` խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին:
Ըստ Gallup-ի հարցումների, մայրաքաղաքի բնակչության 74,9 տոկոսը նշել էր, որ մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, մինչդեռ ընտրելու է գնացել շուրջ 30 տոկոսը:
Ի դեպ, ըստ նույն կազմակերպության հուլիսի 27-ից օգոստոսի 5-ն իրականացրած հեռախոսային հարցման արդյունքների, հարցվածների 9.3%-ը ձայն կտա Տիգրան Ավինյանին, Հայկ Մարությանին՝ 3.7%-ը, «Հայաստանի եվրոպական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Կարեն Սարգսյանին՝ 2.2%-ը, «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանին՝ 2.2%-ը, «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Դավիթ Խաժակյանին՝ 2%-ը, 19.2%-ը չեն մասնակցի ընտրություններին։ Նաեւ հարցման արդյունքներով, քաղաքապետի թեկնածուի ակնհայտ լիդեր չկար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ