Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը
Համայնքի ղեկավարի՝ Երեւանի քաղաքապետի ընտրության հետագա ընթացակարգերը
1️⃣Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (33 ձայն):
2️⃣Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (33 ձայն), ապա առավելագույն ձայներ ստացած ԵՐԿՈՒ թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ։
Կարդացեք նաև
Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ձայներ ստացած թեկնածուն: ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ, ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն այլևս անհրաժեշտ չէ:
🔺Այսինքն, եթե, դիցուք՝ այս փուլում երկու քաղաքական ուժերը կոալիցիա կազմեն («Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները), ապա կունենան ավագանու 32 մանդատ, որի արդյունքում կարող են առաջադրել և ընտրել համայնքի ղեկավար, եթե, իհարկե, չունենա մյուս երեք ուժերի համախմբում։
3️⃣Ձայների հավասարության դեպքում անցկացվում է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ (փաստացի ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ)՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց։ Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է ՏԱՐԻՔՈՎ ԱՎԱԳԻՆ:
🔴 ԿԱՐԵՎՈՐ Է ԸՆԴԳԾԵԼ, որ, եթե իսկզբանե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:
Այսինքն, եթե «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Հանրային ձայն» կուսակցությունը կամ «Մայր Հայաստան» դաշինքը չառաջադրեն Երևանի քաղաքապետի թեկնածու, ապա «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների թեկնածուն կընտրվի առաջին փուլով։