«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 17-ին ցույց է անցկացրել Վրաստանի Առաջին հանրային հեռուստաալիքի մոտ՝ բողոքելով Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների անբավարար լուսաբանման դեմ, որից հետո սկսվել 24-ժամյա նստացույց։
✅ Վրաստանի հայ համայնքի հայտարարության մեջ նշվել է․ «Դատապարտում ենք Առաջին հանրային հեռուստաալիքի գլխավոր տնօրենի այցը ժամանակավոր օկուպացված հայկական Շուշի քաղաք, երբ մի քանի կիլոմետր այն կողմ Արցախի 120.000-անոց բնակչությունը Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից ենթարկվում է ցեղասպանության։
Դատապարտում ենք հայկական բաժնի ղեկավարի պաշտոնում Ռամիլա Ալիևայի պաշտոնավարումը, որն Ադրբեջանի դիկտատորի ակնհայտ երկրպագուն է»։
Region Monitor
Կարդացեք նաև